Կորոնավիրուսի թեստ հանձնելուց 2 անգամ հրաժարված գյումրեցի կինը մահացել է․ «Ազատություն»

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

«Ազատությունը» գրում է․

66-ամյա գյումրեցի կինը, որն, ըստ բժիշկների, երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Իսկ մահից առաջ հանձնած՝ երրորդ թեստի պատասխանը դրական է եղել։

«Կարմի խաչ» պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտ Սանդրոսյանի խոսքով՝ պոլիկլինիկայի բժիշկներին 2 անգամ այդպես էլ չի հաջողվել համոզել մահացածի ամուսնուն, որ թույլատրի կնոջը թեստավորել. – «Քրոնիկ հիվանդ է եղել մահացածը, սիրտը ստենտավորած է, դիմել է պոլիկլինիկա ամսի 11-ին, զննվելուց հետո կասկածվել է թոքաբորբ, թոքաբորբը հաստատվելու համար հիվանդին ուղղորդվել է ռենտգենոգրաֆիայի, և իրոք հաստատվել է` հիվանդի մոտ եղել է թոքաբորբ: Բժշկի կողմից առաջարկվել է նմուշառում, նմուշառումից ամուսինը հրաժարվել է` պատճառաբանելով, որ չեն ուզում, ընդհանրապես չեն ուզում, տանը կմնան, բուժում կստանան: Վերցվել է հսկողության տակ, մեկուսացվել է, 3 օրերին ինքը ստացել է համապատասխան բուժում, վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ երկուշաբթի օրը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և հիվանդը մահացել է:

Ախտանշանները շատ բնորոշ են եղել կորոնավիրուսային ինֆեկցիայի, բայց բժշկի կողմից մի քանի անգամ զգուշացվել է, բայց ամուսինը կտրականապես հրաժարվել է: Ընդհանրապես չեն ուզեցել թեստավորում անցնել: Իրենք մեկնաբանել են, որ եթե նույնիսկ այդ ինֆեկցիան լինի, իրենք կկարողանան բժշկի նշանակում տանը այդ ամեն ինչը կազմակերպել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։