ԿԳ նախարար. Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը հատկապես ցավոտ է հատուկ դպրոցներում

ԿԳ նախարար. Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը հատկապես ցավոտ է հատուկ դպրոցներում
ԿԳ նախարար. Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը հատկապես ցավոտ է հատուկ դպրոցներում

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում ՀՀ կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խումբը ներկայացրեց կատարված աշխատանքների հաշվետվությունը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են այս տարվա զեկույցը եւ մշտադիտարկման արդյունքները. «Դրանք ներկայացված են շատ մանրամասն եւ հիմնված են ինչպես ուսումնասիրությունների, այնպես էլ` շահառուների կարծիքների վրա: Նախարարությանն ուղղված է 15 առաջարկություն` պայմանների բարելավումից մինչ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը: Քննարկմանը հրավիրված են հ/կ-ներ, միջազգային կառույցներ, հատուկ դպրոցների տնօրեններ եւ նախարարության համապատասխան մասնագետներ, որպեսզի վերլուծենք ընթացիկ տարվա հաշվետվությունը, հասկանանք առաջարկությունների ողջ փաթեթը եւ հաջորդ տարի սկսենք կյանքի կոչել առաջարկությունների հնարավոր մասը»:

Նախարարի փաստմամբ. «Տարիներ առաջ հատուկ հանրակրթական դպրոցների վերաբերյալ հ/կ-ները եւ լրատվամիջոցներն ահազանգեցին, եւ մի շարք աղմկահարույց գործեր եղան: Մենք ընկանք դատական գործերի մեջ, որովհետեւ նախարարությունն անմիջապես արձագանքեց ահազանգերին եւ հետաքննության արդյունքում աշխատանքից ազատեց մի շարք տնօրենների: Կարդալ ավելին