Չեմ սպառնացել, զայրացել եմ. Մհեր Սեդրակյանը՝ լրագրողի ծնոտը պոկելու մասին

Չեմ սպառնացել, զայրացել եմ. Մհեր Սեդրակյանը՝ լրագրողի ծնոտը պոկելու մասին
Չեմ սպառնացել, զայրացել եմ. Մհեր Սեդրակյանը՝ լրագրողի ծնոտը պոկելու մասին

Այսօր ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը սպառնացել է «Ա1+» կայքի լրագրող Մհեր Արշակյանին, ով փորձել է նրանից հարցազրույց վերցնել՝ ասելով. «Դավայ, դավայ, յալլա, կտամ ծնոտդ կպոկեմ»:

168.am-ը Մհեր Սեդրակյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ եք սպառնացել լրագրողին, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

«Դա սպառնալիք ո՞նց կարելի է համարել, ես ընդամենը զայրացա, երբ որ ես մարդու հետ կանգնած խոսում եմ, խոռով եկել կանգնել են դեմս, ապարատները պահել են վրես ու նկարում են: Ասում եմ՝ ընկեր ջան, ես մարդու հետ խոսում եմ, էդ ապարատները քաշեք մի կողմ:

Երկու անգամ զգուշացնելուց հետո տեսա, որ նույն դիրքով կանգնած մնացին, ես էլ զայրացա, մի երկու բառ ասեցի: Լրագրողները Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսումը դատապարտում են, մենք էլ էինք գաղտնի բան խոսում, ինչի՞ համար եք ձայնագրում կամ նկարում: Ի՞նչ է՝ ես չպե՞տք է դատապարտեմ ինձ իմ կամքին դեմ նկարելն ու ձայնագրելը: Ի՞նչ տարբերություն թաքուն գաղտնալսում են, թե բացահայտ կանգնած նկարում ու ձայնագրում են մարդկանց զրուցը:Մարդ ենք, կանգնած իրար հետ խոսում ենք, թե՞ իրավունք չունենք»: Կարդալ ավելին