ՀՀԿ պատգամավոր. «Մհեր Սեդրակյանը հրապարակավ ներողություն է խնդրել»

ՀՀԿ պատգամավոր. «Մհեր Սեդրակյանը հրապարակավ ներողություն է խնդրել»
ՀՀԿ պատգամավոր. «Մհեր Սեդրակյանը հրապարակավ ներողություն է խնդրել»

Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հրավիրած բանավեճի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, գնահատելով իր գործընկերոջ՝ Մհեր Սեդրակյանի եւ մեր գործընկերոջ՝ Մհեր Արշակյանի միջադեպը՝ այսպիսի հայտարարություն արեց՝ կապված Սերժ Սարգսյանի ապահով Հայաստան կարգախոսի հետ դրա հակասության մասին. «Ցավոք, կոնկրետ այդ միջադեպը չափազանց բացասական ձեւով է ներկայացվել լրատվական միջոցներում:

Եթե ուշադիր հետեւել եք այդ միջադեպին հաջորդող արձագանքներին, ապա նկատած պետք է լինեք, որ ՀՀԿ առանցքային տարբեր քաղաքական գործիչեր ոչ միայն անընդունելի են համարել, այլ նաեւ դատապարտել են կատարվածը: Կոնկրետ մեկ միջադեպով եզրակացնել, որ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհին այն բոլոր արժեքները, սկզբունքները եւ մոտեցումները, որոնք ամրագրված են նախընտրական ծրագրում, դրանով պետք է ստվեր գցեն այդ ծրագրի վրա եւ այն առաքելության վրա, որ մեր քաղաքական թիմը պետք է ներկայացնի, ես չեմ կարծում, որ դրանից կարելի է նման ծայրահեղ եզրակացություններ անել: Մենք ցանկացած բռնություններն անընդունելի ենք համարում, բայց ասել, որ ընդամենը մեկ օր անց նախագահի ելույթից նման միջադեպ տեղի ունեցավ եւ դրանո՞վ եք դուք ուզում դեպի ապահով Հայաստան ճանապարհ անցնել՝ բնականաբար՝ ոչ: Մենք ոչ միայն դատապարտում ենք, անընդունելի ենք համարում, այլեւ պիտի բացառենք, որ նման միջադեպեր այլեւս չլինեն»:

 

Նա վստահեցրեց, որ Մհեր Սեդրակյանը հրապարակավ ներողություն է խնդրել: Երբ լրագրողները հակադարձեցին, որ չի խնդրել, միայն ափսոսանք է հայտնել՝ նա պատասխանեց. «Ուրեմն ափսոսանք հայտնել, ներողություն խնդրել….գիտեք, յուրաքանչյուր անձ ինքն է իր գործողությունների պատասխանատուն եւ ինքն է որոշում, թե ինչպես պիտի արձագանքել: Մհեր Սեդրակյանն ինքը որոշել է, թե ինչպես պետք է արձագանքի: Համենայնդեպս, ՀՀԿ տարբեր գործիչների կողմից եղել են հայտարարություններ, որով արձանագրվում է, որ տեղի ունեցածը միանգամայն անընդունելի վարքագիծ է: Կարծում եմ, կլինի համապատասխան ընթացք գործին եւ դուք դրա մասին ժամանակի ընթացքում իրազեկված կլինեք»: Կարդալ ավելին