Ինչու է գիտնականը վերադարձրել նախագահի մրցանակը

Ինչու է գիտնականը վերադարձրել նախագահի մրցանակը
Ինչու է գիտնականը վերադարձրել նախագահի մրցանակը

Ինչպե՞ս կորակեիք կամ կգնահատեիք անցած տարին` գիտության ոլորտի համար։
Անցած տարին ավելի շատ որակում եմ բացահայտումների տարի։ Արդյունքում հասկանալի դարձան մի շարք հանգուցային երևույթներ, որոնք մինչ այդ զավեշտի բնագավառից էին։ Ոլորտի պատասխանատուները ձեռնամուխ եղան հանրությանը ներկայացնել իրենց աբսուրդ մեկնաբանությունները։
Ինչևէ, այդ բացահայտումներն ինչքան էլ որ զավեշտալի ու հաճախ նաև դավադիր են, բայց և այնպես` ավելի շիտակ են, քանի որ պարզաբանեցին արձանագրված երևույթների պատճառները։ Այդ իմաստով անցած տարին կարելի է գնահատել նաև «դրական», ինչքան էլ որ այն անընդունելի լինի։ «Դրական», քանի որ արդեն պարզ է, թե ինչն՝ ինչոց է, և համապատասխան եզրահանգման է դրդում։
Ի՞նչ բացահայտումների մասին է խոսքը։

Առաջին և ամենակարևոր բացահայտումը. պարզվեց, որ «ուղեղների արտահոսքը», որն անվիճելիորեն արտագաղթի նոր ալիքի մասն է, խրախուսվում է իշխանությունների կողմից։ Վկան՝ ՀՀ վարչապետի հարցազրույցը «168 ժամ»–ին ինչքան էլ, որ նա հետո համոզի, թե կատակում են, բայց տվյալ պահին ծիծաղում է միայն լրագրողուհին, ՀՀ ԿԳ նախարարի կոչը երիտասարդներին երկրից հեռանալու մասին։ ՀՀ ԳԱԱ ակադ. Գ. Խաչատրյանն էլ, որպես վերը նշված կարծիքների հիմնավորում կամ թե «ադաբրյամսի» ավանդույթով, իր դիտարկումն է արձանագրել երիտասարդ գիտաշխատողների կանիբալիզմի հակումների մասին՝ «Ինձ թվում է, եթե բոլորը հավաքվեին այստեղ, իրար միս կուտեին:» Անկասկած, այս ամենը կլիներ զվարճալի, եթե չլիներ «ուղեղների արտահոսքի» պետականորեն ներդրված մեխանիզմը։ Նկատի ունեմ «Լույս» հիմնադրամի (որի հիմնադիրներն են ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետ) որդեգրած՝ արտասահմանյան առաջատար համալսարաններում սովորող ՀՀ քաղաքացիների խրախուսման սկզբունքները։ Դեռևս 2001թ.–ին եմ անձամբ անդրադարձել այդ խնդրին («Расспокуйте одаренным чемоданы», ГА, 26.04.2001)՝ առաջարկելով գտնել ճանապարհ խոստումնալից երիտասարդներին Հայրենիք վերադարձնելու համար, ի տարբերություն «Լույս» հիմնադրամի տրամագծորեն հակառակ գործելաոճի։ Ամփոփենք. այսօրվա մեր իշխանությունները խրախուսում են ոչ միայն արտագաղթը՝ «հեղափոխությունից» խուսափելու, այլև «ուղեղների արտահոսքը»՝ հետագայում «երկրին ավելի շատ օգուտ» տալու նպատակով (պետք է ենթադրել տրանսֆերտների տեսքով)։ Կարդալ ավելին