Հանրապետական կենտրոնական հավաքակայանի տարածքում զորակոչիկներն ապահովված են անվճար խմելու ջրով

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է․

«Հանրապետական կենտրոնական հավաքակայանի տարածքում պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ն տեղադրել է ջրի դիսպենսերներ (քուլեր)՝ զորակոչիկներին անվճար խմելու ջրով ապահովելու համար։

Սա կարևոր է համաճարակաբանական տեսանկյունից, քանի որ թույլ է տալիս պահպանել սանիտարական կանոնները, զերծ մնալ կուտակումներից, օգտվել մեկանգամյա օգտագործման բաժակներից, ինչպես նաև՝ երաշխավորված է խմելու ջրի անվտանգությունը»։