ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի ու նրա դստեր թեստերի պատասխաններն արդեն բացասական են

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մեծ հոգատարությամբ ու անգնահատելի համբերատարությամբ օգնեցին մեզ հաղթահարել հիվանդությունը, ընկերներիս, մտերիմներիս, ովքեր իրենց ուշադրությամբ և պատրաստակամությամբ օգնեցին վայելել մարդկային հարաբերությունների քաղցրությունը նույնիսկ մեկուսացման շրջանում»,- գրել է Վարդանյանը:

https://www.facebook.com/tsovinar.vardanyan/posts/10217413770002999