Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի. անցանկալի հետևանքներ չեն արձանագրվել

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Էմմա Պալյանի հարցին:

«Երեկվա դրությամբ 5800-ից ավելի քաղաքացիներ պատվաստվել են, գործընթացը սահուն կերպով ընթանում է: Գոհ չենք այս պահին գրանցված ցուցանիշներից, ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի պատվաստման տեմպերը բարձրանան: Որևէ մեկի մոտ անցանկալի հետևանք չի արձանագրվել»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ այս պահին Հայաստանում առկա է երեք տեսակի պատվաստանյութ` «AstraZeneca», «Սպուտնիկ V» և չինական «ՍինոՎակ» ընկերության պատվաստանյութերը: