Թուրքիայի վարչապետը Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ լքել է դահլիճը

Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմոնստրատիվ լքել է ՄԱԿ-ի ԳԱ-ի դահլիճը` այն ժամանակ, երբ ելույթ էր ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Էրդողանն այդ քայլը արել է որպես պատասխան Սարգսյանի ելույթի այն հատվածների, որոնք վերաբերվում էին Ցեղասպանությանն ու ԼՂ հիմնախնդրին:

Ի դեպ, հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի 66-րդ Գագաթնաժողովում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից:

© Medialab.am