Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը․ տեսանյութ

Գյուղատնտեսության ոլորտի շարունակական զարգացման նպատակով կառավարությունը 2018թ.-ից մեկնարկել և իրականացնում է աջակցության ծրագրեր, հայտնում են Կառավարությունից։

Գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր – 53 հազար միավոր վարկ՝ 130 մլրդ դրամ ծավալով:

Ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիր – 100 շահառու հիմնել է 800 հա ինտենսիվ այգի։

Գյուղտեխնիկայի և վերամշակման սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրեր – ձեռք է բերվել շուրջ 1350 միավոր գյուղտեխնիկա, 850 միավոր ագրոպարենային ոլորտի սարքավորում:

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր – կնքվել է շուրջ 34 հազար մթերման պայմանագիր՝ 40 մլրդ դրամ ծավալով:

Գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր – կնքվել է 5800 պայմանագիր՝ 8000 հա-ի ապահովագրության համար։

Տեսանյութը՝ այստեղ