Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանին ձերբակալեցի՞ն

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանին ձերբակալեցի՞ն
Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանին ձերբակալեցի՞ն

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Հովհաննես Սահակյանը ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանին հորդորում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի սպանության գործով քաղաքական բնույթի հայտարարություններ չանել:

Հիշեցնենք, որ նախօրեին Ա. Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի, եւ իշխանություններն ամեն ինչ անում են, որ այդ ենթատեքստը չերեւա. «Մենք վաղուց ենք նույն իշխանությունների ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա, որ Հրաչի շուրջ անընդհատ լարվածություն կար` շատ պարզ պատճառով, ոմանց ձեռք չէր տալիս…Երեւանին այդքան մոտիկ ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող, ոչ իրենց կուսակցությանը պատկանող համայնքապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս»: Պարոն Սահակյանն ասաց, որ ինքը ՀՅԴ-ական գյուղապետի շուրջ ստեղծված լարվածության մասին չի լսել. «Ես անձամբ գոնե տեղյակ չեմ եղել: Եթե պարոն Ռուստամյանը ինչ-որ տեղեկատվություն, ապացույց, փաստ ունի, բացի այն, որ դա ընդամենը քաղաքական բնույթի հայտարարություն է, ես որպես մտահոգ մարդ, կհորդորեի, որ այդ փաստերը ներկայացնեն իրավապահներին: Կխնդրեի, որ քաղաքական մեկնաբանություններից զերծ մնան, քաղաքական շահարկման թեմա չդարձնեն: Քանի որ գործը իրավապահների տիրույթում է այսօր»:

Անդրադառնալով ՀՅԴ-ական գյուղապետի եւ ՀՀԿ-ական գյուղապետի թեկնածու Արթուր Մուրադյանի լարված հարաբերություններին, թշնամանքին եւ շրջանառվող լուրերին, թե հիմնական կասկածյալը հենց Ա. Մուրադյանն է, պարոն Սահակյանն ասաց. «Այս պահին, քաղաքական մեկնաբանություն չեմ ուզում հնչեցնել… համայնքն այնպիսի մի իրավիճակ է ստեղծում, որ նմանատիպ կոնֆլիկտները բազմաթիվ են լինում: Բայց որպես կանոն, դրանք մնում են գյուղի ներսում, եւ կարճ ժամանակ անց այդ լարվածությունը մեղմվում է: Չէի ցանկանա մեկ տարի առաջվա լարվածությունների հետ կապել, առավել եւս կապել մեր քաղաքական թիմի` ՀՀԿ-ի հետ, այդքան էլ բարոյական չէ, որովհետեւ մեր գործընկերները գիտակցում են` վաղուց այդ գործելաոճը մեր երկրի համար անընդունելի է, մերժելի է: Եթե կան առանձին տարրեր, որոնք ինքնագործունեությամբ են զբաղվում, ապա դա բոլորի խնդիրն է, որ օր առաջ ազատվենք…»:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/04/226824/