Արթուր Վանեցյանին կանչել են ԱԱԾ․ Factor.am

Factor.am-ը գրում է․

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու: Վանեցյանն ԱԱԾ է ներկայանալու վաղը: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը:

«Ժողովուրդը» գրել էր, որ Վանեցյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել, որի շրջանակում էլ նա վաղը հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության: Պաշտպանը, սակայն, ասաց, որ Արթուր Վանեցյանին հրավիրել են բացատրության: Լուսինե Սահակյանը հերքեց նաև տեղեկությունը, թե Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում յուրացումներ են եղել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում