Տավուշի մարզպետարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջը տեղեկացնում է․
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու նախարար Սուրեն Պապիկյանը շրջում են հրետակոծությունից տուժած համայնքներում՝ Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում, Չինարիում, հետևում շինարարական աշխատանքների ընթացքին: Եվս մեկ անգամ շեշտվեց և հաստատվեց այն միտքը, որ բոլոր վնասված տները պետք է վերանորոգվեն ամենակարճ ժամկետում։