«Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն». Վիգեն Սարգսյան

«Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար»:

Նման գրառում է կատարել Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը, ով ըստ որոշ լուրերի, ԱԺ արտահերթ ընտրություններում կարող է գլխավորել այդ կուսակցության ընտրական ցուցակը՝  եթե նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստում ընտրություններին մասնակցելու որոշում կայացվի:

Սարգսյանը գրել է, թե խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է:

«Իսկ անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական և փորձառու թիմի հետ բանավեճի և փոխգործակցության միջոցով»,- գրել է Սարգսյանը: