Սուրեն Պապիկյանն ու Տավուշի մարզպետը շրջել են ադրբեջանական հրետակոծությունից տուժած համայնքներում

Տավուշի մարզպետարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջը տեղեկացնում է․

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու նախարար Սուրեն Պապիկյանը շրջում են հրետակոծությունից տուժած համայնքներում՝ Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում, Չինարիում, հետևում շինարարական աշխատանքների ընթացքին: Եվս մեկ անգամ շեշտվեց և հաստատվեց այն միտքը, որ բոլոր վնասված տները պետք է վերանորոգվեն ամենակարճ ժամկետում։