Մահվան ելքով վթար Երևանում. 1 զոհ, 2 վիրավոր

Մարտի 16-ին, ժամը 17.30-ին, Երևանի Գ. Հովսեփյան փողոցում իրար են բախվել «Ֆոտոն» և «Բոգդան» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոտոնի» 24-ամյա ուղևոր Նարեկ Աղաբեկյանը տեղում մահացել է, իսկ 60-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։