Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան վիրավորված հայեր․ Պատգամավոր

Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ մանրամասների տեղեկանալու համար կապ եմ հաստատել Լիբանանում ՀՀ ներկայացուցչության հետ։

Տեղեկացա, որ պայթյունի հետևանքով զոհված անձանց թվում այս պահին հայտնի տվյալներով, չկան ազգությամբ հայեր, իսկ վիրավորների թվում կան երկու մեր հայրենակիցներ, ովքեր վնասվածքներ են ստացել ապակիների կոտրվելու հետեւանքով։

Շուտափոյթ առողջություն եմ մաղթում մեր հայրենակիցներին։

Հիշեցնենք՝ այսօր Բեյրութի քաղաքայն նավահագնստում հզոր պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով նշվում էր առնվազն 10 զոհի մասին, իսկ քաղաքում խոշոր ավերածություններ էին եղել։