Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին Ղազինյանի գրառումը բացահայտ ապատեղեկատվություն է. ՀՔԾ

Նիկոլ Փաշինյան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի Ֆեյսբուքի գրառման վերաբերյալ․

«Այսօր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»:

Հայտնում ենք, որ վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, և գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,- նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ: