Արցախի նախագահը հեռախոսացրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։

«Հետաքրքրվել եմ ստեղծված իրավիճակով, տեղի հայկական համայնքի ունեցած կորուստներով: Վեհափառին խնդրել եմ նաև մեր խորին ցավակցությունները փոխանցել ողբերգության հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին, Լիբանանի բարեկամ ժողովրդին` բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթելով:

Մեկ անգամ ևս զորակցելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին՝ այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնել: Արցախը Լիբանանի հետ է»,- գրել է Հարությունյանը։