Ծաղրուծանակ իշխանության հանդեպ

Ծաղրուծանակ իշխանության հանդեպ
Ծաղրուծանակ իշխանության հանդեպ

Երեկ Ազատություն ռադիոկայանը փորձել է ֆեյսբուքյան հարցազրույց անցկացնել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Եւ այնպիսի հարցեր են ստացվել, որ խմբագրությունը ստիպված է եղել դադարեցնել հարցերի ընդունումը:

Խմբագրությունն արդարացի վրդովմունք է հայտնել այն կապակցությամբ, որ մարդիկ չեն օգտվել հնարավորությունից եւ լուրջ հարցեր չեն տվել ԿԸՀ նախագահին: Չէ՞ որ այդքան խախտում է եղել, եւ եթե փաստեր ունեիք՝ պետք էր դրանց մասին պատմել պատշաճ ձեւով, վրդովվում էին Ազատության լրագրողները:

Նրանց վրդովմունքը կարելի է հասկանալ, բայց այն, որ պետական գործիչների հարցազրույցները վեր են ածվում իսկական ծաղրուծանակի, նույնպես իր բացատրությունն ունի: Երբ մարդը տեսնում է մի բան, բայց լսում լիովին հակառակը, նրան այլ բան չի մնում, քան ծիծաղելը՝ իր վրա կամ նրա վրա, ով իրեն ապուշի տեղ է դնում:

Ի՞նչ հարցեր պետք է հասարակությունը տար Տիգրան Մուկուչյանին, եթե բոլորը հիանալի գիտեն, թե ինչպես է անցնում ընտրությունը Հայաստանում: Վաղուց արդեն անցել է ոչ միայն ֆորմալ հարցերի ժամանակը, երբ հասարակությունը լուրջ էր ընդունում «էլիտային» եւ «օգնում» էր նրան կառուցել պետության ճիշտ իմիջ: Անցել են նաեւ բացահայտումների ժամանակները, երբ հասարակությունը փորձում էր քողազերծել «դեմոկրատական իմիջի դեմքը:

Մնում է միայն ծաղրուծանակը: Պարզապես այն քիչ ինչ ուշացել է: Թերեւս, հարկ էր սկսել քվեարկության օրից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ