Լռության սիմֆոնիա.«Լրագիր»

Լռության սիմֆոնիա.«Լրագիր»
Լռության սիմֆոնիա.«Լրագիր»

Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները կենտրոնական են՝ անկախ երկու երկրներում իշխանությունների որակներից: Այդ հարաբերություններից շատ բաներ է կախված, դրանք կարևոր են թե անվտանգության, թե տնտեսության կոնտեքստում: Անկախությունից ի վեր Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները շատ պարզ են եղել:

Ելցինյան Ռուսաստանը աջակցում էր «դեմոկրատիայի կղզի» Հայաստանին: Պուտինյան Ռուսաստանն էլ էր աջակցում քոչարյանական Հայաստանին, փոխճանաչելիությունը մեծ էր, հարաբերություններն էլ՝ պարզ: Կարծես շատ բան չի փոխվել: Ռուսական ազդեցության հիմնական գործոնները չեն պակասել, տարեցտարի ավելացել են, գոնե մինչև 2000-ականների սկիզբը:

Հարաբերությունների մեջ սակայն ինչ որ բան փոխվեց, երբ բացի երկկողմ շահավետության խնդիրներից, սկսվեց նաև քաղաքական առևտուրը: Ասենք, օրինակ, իշխանության լեգիտիմության դիմաց ռուսականացվեց Հայաստանի տնտեսական առկա կապիտալի մի մեծ մասը: Դրանք արվեցին այդ կապիտալի գործարկման հարցում հայաստանյան ռեսուրսների սակավության ու անարդյունավետության կոնտեքստում, հետո դրան գումարվեց նաև իշխանության լեգիտիմության խնդիրը: Օրինակ, Հարավկովկասյան ռուսական երկաթուղու ներգրավումը հայկական երկաթուղիների շահագործման գործում, երբ այդ երկաթուղիները փաստացի բարձիթողի վիճակում էին տարիներ շարունակ: Բայց եթե տնտեսական, ու նաև անվտանգության խնդիրների հետ կապված կարելի է գտնել որոշակի օբյեկտիվ հիմնավորումներ ու բացատրել ռուսական գործոնի գոյությունը, ապա նույնը դժվար է անել հանրային-քաղաքական դաշտում:

Ի՞նչն է փոխվել, կամ ինչ որ բան փոխվե՞լ է, թե ոչ: Կարծես թե չի փոխվել, առաջին հայացքից ոչ մի բան չի փոխվել, կարծես որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի հռչակել որևէ փոփոխություն հայ-ռուսական հարաբերություններում: Այնուամենայնիվ, ինչ որ բան փոխվել է, հայտնի է դարձել ոչ հակառուսական քաղաքական գծի կարևորման մասին, բայց ոչ իշխանության շրջանակներում: Ինչ վերաբերում է իշխանություններին, նրանք դեռևս չունեն նման անկաշկանդ հռչակագրեր անելու համարձակություն կամ հնարավորություն:

Եթե իշխանության լեգիտիմության խնդիրը լուծվում էր Հայաստան-Ռուսաստան կոնտեքստում, ապա արդեն 2008-ի մարտի մեկից հետո ավելացավ ևս մեկ ակտիվ խաղացող՝ Եվրոպան: Խզվածքը, որն առաջացավ քաղաքական ամբողջական համակարգում, ու լեգիտիմության խորը, թերևս ամենախորը ճգնաժամը, որ կար նախորդ չորս տարիներին, միայն ռուսական ավանդական հովանավորչական ռեսուրսով չէր փակվի: Փոխվել էին հասարակությունն ու իրավիճակը, ու անհրաժեշտ էր փակել այդ բացը, իսկ ռուսական գործոնը մրցունակ չեղավ, բացի չոր ու շոշափելի ռեսուրսներից՝ այլ բաներ «մատակարարել» Հայաստանին: Հենց այս կոնտեքստում էլ ձևավորվեցին Հայաստան-եվրոպական կառույցներ հարաբերություններն ու ակտիվացան: Իհարկե, ոչ այն չափով ինչ հայ-ռուսականը, բայց այն ռեսուրսները, որոնց հանդեպ ռուսական քաղաքականությունն անուշադիր էր՝ սոցիալական, քաղաքացիական, եվրոպական ազդեցությունը կարողացավ տարածել:

Նման խզվածքին ռուսական արձագանքը եղավ այն, որ իշխանության հետ դիալոգում ռուսական գործոնը սկսեց այլ լրացուցիչ ներազդող գործոններ փնտրել: Ու եթե նախկինում Հայաստան-Ռուսաստան խոսակցությունն ուղիղ էր, բարձրաստիճան մակարդակով, ապա այժմ այդ խոսակցությանն ավելացան նաև ներհայաստանյան ռեսուրսներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ