Բեյրութից երեկ Հայաստան է վերադարձել 100 հայ

«Բեյրութից Հայրենիք վերադարձան շուրջ 100 հայրենակիցներ, որոնց թվում 21 երեխա։ Այս չվերթով վերադարձողներ ունեցանք նաև Սիրիայից և Միացյալ Էմիրություններից», – Ֆեյսբուքի իր էջում գրել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։