Երևանի տարբեր հատվածներում տեղադրված կլինեն առանձնացված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի, ապակու համար

Երևանի տարբեր հատվածներում տեղադրված կլինեն առանձնացված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի, ապակու համար, որտեղ բնակիչները կլցնեն արդեն տանը տեսակավորած թափոնները:

Սկզբից՝ 100 բակերում, այնուհետեւ՝ ավելի շատ։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում: