Արցախում անկախության տոնի առթիվ ներում է շնորհվել 2 դատապարտյալի

Արցախի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ներում է շնորհվել 2 դատապարտյալի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ ևս երկու դատապարտյալի նկատմամբ ներումը կիրառվել է մասնակի:

«Ներման հանձնաժողովում քննարկվել է 15 հոգու ներման հարցը: Դատապարտյալներից 2-ը ներվել են ամբողջությամբ, 2-ի նկատմամբ` ներումը կիրառվել է մասնակի, իսկ 11-ի վերաբերյալ դիմումները մերժվել են»,- ասաց Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը նշեց, որ ներում ստացած դատապարտյալներն արդեն ազատ են արձակվել: