Նախկինները պետք է գիտակցեն մի պարզ բան՝ իրենք մնացել են պատմության փոշու տակ․ Նորայր Նորիկյան

Հայտնի փաստաբան Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Նախկին իշխանության պարագլուխները պետք է գիտակցեն մի շատ պարզ իրողություն. իրենք մնացել են պատմության փոշու տակ և այլևս որևէ ձևաչափով տեսանելի չեն լինելու քաղաքական հեռանկարի հորիզոնում:

Ցանկացած փորձ Հայաստանը շպրտել 10, 20, 30 տարի հետ, ավարտվելու է նոր հեղափոխությամբ: Որևէ մեկը թող չկասկածի, որ կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ստանձնել այդպիսի պատասխանատվություն: Բայց այս անգամ այդ հեղափոխությունն ավարտվելու է շոշափելի ու տեսանելի արդյունքերով, որ այլևս որևէ հանցագործ անպատիժ չմնա, որ երկիրն ասպատակած քյոխվաները վերադարձնեն պետությունից ու ժողովրդից թալանածը: Որևէ մեկի մտքով այլևս թող չանցնի, որ Հայաստանն իրենց համար որբի գլուխ է…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1434243560110944&id=100005759414165