Ակտիվիստին համբուրած ոստիկանը բացատրել է. «Դա ձեր մտածածը չէ» (Տեսանյութ)

Ակտիվիստին համբուրած ոստիկանը բացատրել է. «Դա ձեր մտածածը չէ» (Տեսանյութ)
Ակտիվիստին համբուրած ոստիկանը բացատրել է. «Դա ձեր մտածածը չէ» (Տեսանյութ)

Համացանցում տարածված հայտնի լուսանկարի հերոս ոստիկանը, որը համբուրում էր ակտիվիստ աղջկա պարանոցը, հերքել է, թե ինքը համբուրել է: Այս մասին, այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/08/27/280291/ 

«Այդ ոստիկանը պատճառաբանել է, թե փորձում էին իր ուսադիրը պոկել, դա ձեր մտածածը չէ, եւ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե կարող են տրամաբանել` ինչ է ուզել ինքը անել»,- ասաց պարոն Օսիպյանը: Նրա խոսքերով, ոստիկանները Կոմիտասի 5-ում վերջին բախումների ժամանակ չեն հայհոյել. «Եթե լինեին հայհոյանքներ, ապա ակտիվիստներն անմիջապես կներկայացնեին ոստիկանությանը եւ ամբողջ հասարակությունը տեղեկացված կլիներ»: Նա նաեւ ասաց, որ հայհոյանքները փաստող տեսանյութը, երբ ոստիկանությանը տրամադրվի, ծառայողական քննություն կնշանակվի եւ ոստիկանությունը հետամուտ կլինի այդ ոստիկաններին պատժելու հարցում: Նա նաեւ չհամաձայնեց, թե նախորդ օրը Կոմիտաս 5-ում ոստիկանների գործողությունները եղել են ոչ իրավաչափ. «Ես համարում եմ, որ ոստիկանությունը գործել է իր գործելաոճի համաձայն` առաջնորդվելով օրենքներով»: 

Մանրամասները տեսանյութում