ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավով ազատելու միջնորդությունը քիչ առաջ մերժվեց: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։
Ըստ աղբյուրի, նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Մարինե Մելքոնյանը:
«Նշենք, որ այս ամիսների ընթացքում ներկայացված գրավի բոլոր միջնորդությունները ըստ էության քննել է հենց այս դատավորը եւ մերժման որոշում կայացրել: Դատավորիներից միայն Դավիթ Բալայանն էր գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի»,-տեղեկացնում է «Հայկական ժամանակը»: Ավելին՝ սկզբնաղբյուրում։