Գյումրի. արտագնա աշխատանքի դառը պտուղները (Տեսանյութ)

Գյումրի. արտագնա աշխատանքի դառը պտուղները (Տեսանյութ)
Գյումրի. արտագնա աշխատանքի դառը պտուղները (Տեսանյութ)

Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները, այդ թվում և՝ երբեմնի ավանդապաշտ քաղաքի ընտանիքների և բնակիչների ճակատագրերում: Յուրաքանչյուր թաղամասում ու տնակային ավանում հանդիպում ես նաև ծնողական խնամքից զրկված տասնյակ մանկահասակ երեխաների: «Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը փոքրիկ Անահիտի մասին է, որը ծնողների բաժանումից հետո ավելի քան մեկ տարի է եկել է ՌԴ-ից և ներկայումս գտնվում է 2-րդ կարգի հաշմանդամ հորաքրոջ խնամքի ներքո: Նա երկրորդ տարին է՝ հաճախում է «Թռչունյան տուն» մանկատանը կից գործող դպրոցի 1-ին դասարան, քանի որ նոր-նոր է սովորում հայերեն: Հորաքրոջ խոսքերով՝ իրենք հարկադրված են երեխային մանկատանը տեղավորել, քանի որ որևէ դպրոց չի ցանկացել ընդունել փոքրիկ Անահիտին, պատճառաբանելով, թե հայրը Հայաստանի քաղաքացի չէ: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելեցին քաղաքի հին թաղամասերից մեկի մի խարխուլ տանը բնակվող երեխային: Առավել մանրամասն՝ տեսանյութում: 
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ