Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հիմնական ակտիվին

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հիմնական ակտիվը մասնակցել է #ԵԿՍևան ամենամյա երիտասարդական հավաքին։

Ամբողջ Հայաստանից շուրջ 260 մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Շուրջ 3 ժամ տևած բաց ու անկաշկանդ զրույցի ընթացքում երիտասարդները Նախագահի հետ քննարկեցին կուսակցության տեսլականը, առկա ներքաղաքական իրավիճակը և այլ հարցեր։ Քննարկման ընթացքում հնչեցված հարցերի մեծ մասը վերաբերվում էր Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին և տարածաշրջանային քաղաքականությանը։

Հավաքի շրջանակներում ներկայացվեց երիտասարդական կազմակերպության աշխատանքների հաշվետվությունը։ Ըստ ներկայացված տվյալների 2018 թվականի ապրիլից ցայսօր կուսակցության անդամության դիմում ներկայացրածների շուրջ  75%-ը երիտասարդներ են։ Հավաքը կշարունակվի նաև սեպտեմբերի 11-ին՝ օրակարգում ակտիվ սպորտային հանգիստ է։

Նշենք, որ հավաքի ընթացքում պահպանվել են հակահամաճարակային անվտանգության բոլոր նորմերը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Serzh Sargsyan - unofficial-ի լուսանկարը: