Ոչ ոք չէր էլ սպասում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ճաղերի հետեւում 3 ամիս կանցկացնի

Ոչ ոք չէր էլ սպասում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ճաղերի հետեւում 3 ամիս կանցկացնի
Ոչ ոք չէր էլ սպասում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ճաղերի հետեւում 3 ամիս կանցկացնի

Ոչ ոք չէր էլ սպասում, որ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրանը, ով ուղիղ նշանառությամբ մարդ է սպանել, ճաղերի հետեւում 3 ամիս կանցկացնի: Գործը պետք է ավելի շուտ փակեին, սակայն կարծես թե Բուդաղյանների ընտանիքն ավելի ամուր էր, քան սպասվում էր:
Հայաստանի իրավապահ համակարգից 3 ամիս պահանջվեց, որպեսզի ամբողջությամբ «մաքրի» Սուրիկ Խաչատրյանին, բոլոր «ապացույցները» ներկայացնի, որ հարձակման մեղավորները Բուդաղյան եղբայրներն են (որոնցից մեկը սպանվել է) եւ որ Խաչատրյանները ստիպված էին պաշտպանվել:
Նույնիսկ ոչ իրավաբանի համար է հեշտ այս գործում իրավական բազմաթիվ կազուսներ գտնելը, սակայն իրավաբանի համար էլ է ակնհայտ, որ գործն իրավական հարթությունում չի դիտարկվել: Ամենասկզբից դրվել է Խաչաըրյաններին մաքրելու խնդիր, եւ այն լուծվել է: Թե ինչ միջոցներով է դա հաջողվել՝ հայտնի է միայն ՊՆ քննիչներին: Հնարավոր է՝ Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքը խոստացել են հանել «լռության» փոխարեն: Իսկ եթե չլռի՝ կդատեն նախկին մարզպետի տան վրա հարձակվելու եւ սպառնալիքների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ