Փոքր Մհերը դուրս է եկել Ագռավաքարից և սլանում է Արցախյան հայրենականի ռազմաճակատի երկայնքով ու բոլորիս հոգիներում․ դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Փոքր Մհերը դուրս է եկել Ագռավաքարից և սլանում է Արցախյան հայրենականի ռազմաճակատի երկայնքով ու բոլորիս հոգիներում:

Հայրենի հողն արդեն դիմանում է նրա ոտքերի տակ ու կործանարար փլվում ոսոխի գլխին, որովհետև աշխարհի անարդարությունից էլ չենք խռովում ու փախչում, այլ արդարությությունն ու ճշմարտությունը պարտադրում ենք աշխարհին, որովհետև էլ չենք սպասում գարին ընկույզ դառնա ու ցորենը՝ մասուր, այլ ինքներս ենք գարին ընկույզ սարքում ու ցորենը՝ մասուր ու կանգնեցնում դրանք մեզ կուլ տալ փորձողների կոկորդին:

Վերադարձ չկա, Մհե՛ր,Սա մեր վերածննդի ու հավաքականության վերահաստատումն ու վերանվաճումն է: Վերադարձ չկա՛»: