Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին․ Փաստաբան

«Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերզամի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:

Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիտը հետաձգելու միջնորդություն եմ ներկարացրել դատարան»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։