Հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաները ցանկանում են հայրենիք գալ․ միջնորդել են հետախուզումը վերացնել․ Factor.am

Հայ-ադրբեջանական սահմանում մարտերը շարունակվում են։ Իրադարձությունների սրման ֆոնին հետախուզման մեջ գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից երեքը հայտարարություն են տարածել, թե հայրենիք են ուզում վերադառնալ։ Այս մասին գրում է Factor.am-ը։

Մասնավորապես սեպտեմբերի 27-ին նման միջնորդությամբ հանդես եկավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը նշել էր, թե չի խնդրել դադարեցնել քրեական հետապնդումը, կամ կարճել քրեական գործը, ինքը հիմա միայն ցանկանում է վերադառնալ և փորձել երկրին օգտակար լինել։ Այսօր հայրենիք վերադառնալու ցանկության մասին հայտարարություն էր տարածել նաև հետախուզվող, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյան: «Քիչ առաջ ինձ հետ կապ է հաստատել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 6221)616 քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Միհրան Պողոսյանը, ով հայտնել է, որ խոր ցավով և անհանգստությամբ է հետևում հայրենիքում տեղի ունեցող իարադարձություններին, ցանկանում է օր առաջ վերադառնալ Հայաստան և իր հնարավորությունների սահմաններում աջակից լինել իր ժողովրդին»,- գրել է նրա փաստաբանը։ Պաշտպանը միջնորդել է վերացնել Միհրան Պոդոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը և որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։ Հայրենիք գալու և Արցախ մեկնելու ցանկություն է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հայկական կողմից հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը: «ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը դիմել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան Հայաստան գալու և Արցախ մեկնելու, սակայն դեռևս պատասխան չի ստացել»,- հայտնում է 168.am-ը։

Մանրամասները՝ այստեղ