Հուլիսի 6-7-ը ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։

Հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Երևանում ևս հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը