Փաշինյանն ու Պուտինը զրուցել են «Պավլովսկ» թանգարանում շրջայցի ընթացքում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել են ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Սանկտ Պետերբուրգի «Պավլովսկ» թանգարանում շրջայցի ընթացքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը մի փոքր ավելի հեռու կանգնած ԱՊՀ մյուս երկրների առաջնորդներից և ակտիվ զրուցում են։