Դոնալդ Թրամփի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր և կնոջ մոտ կորոնավիրուսի թեստերը դրական են։

«Այսօր ես և կինս՝ Մելանիա Թրամփը, ստացել ենք մեր թեստերի պատասխանը, որով մեզ մոտ կորոնավիրուս է հաստատվում։ Մենք սկսում ենք մեր կարանտինը և ապաքինման պրոցեսը։ Այս ամենի միջով մենք կանցնենք միասին», -թվիթերի իր միկրոբլոգում գրել է Թրամփը։