Մեր բժիշկների արագ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ ֆրանսիացի լրագրողների կյանքին այևս վտանգ չի սպառնում․ Արայիկ Հարությունյան․ Տեսանյութ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ երեկոյան այցելել է Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատված ֆրանսիացի լրագրողներին։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հարգելի ՛ հայրենակիցներ,

Երեկ՝ ուշ երեկոյան, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ այցելել եմ Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված Le Monde-ի թղթակիցներին` Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզին և Ալան Կավալին: Մեր բժիշկների արագ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ նրանց կյանքին այևս վտանգ չի սպառնում:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/614774349219942