Պետությունը կփոխհատուցի անշարժ գույքի ձեռքբերման կանխավճարի ապահովագրության վճարը. տեսանյութ

Պետությունը կփոխհատուցի անշարժ գույքի ձեռքբերման կանխավճարի ապահովագրության վճարը։ Կառավարությունը ներկայացրել է «Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական ծրագրի» երկրորդ բաղադրիչի պայմանները:  

Աջակցությունից օգտվողները կստանան անշարժ գույքի ձեռքբերման տարեկան ապահովագրական վճարի 90%-ը, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազար դրամ։ 

Ծրագրի շահառու են այն ընտանիքները, որոնք ունեն առնվազն 1 անչափահաս երեխա, և որոնց հիփոթեքային վարկը տրամադրվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո։ 

Կանխավճարի ապահովագրության համար աջակցության միջոցառում

ℹ «Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական ծրագրի» երկրորդ բաղադրիչը՝✅ Աջակցությունից օգտվողները կստանան անշարժ գույքի ձեռքբերման տարեկան ապահովագրական վճարի 90%-ը, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազար դրամ։

Posted by Tigran Avinyan / Տիգրան Ավինյան on Tuesday, April 20, 2021