Ավտոկայանների հասարակական զուգարաններում տիրում է հակասանիտարական վիճակ. հարուցվել է վարչական վարույթ

Ավտոկայանների հասարակական զուգարաններում տիրում է հակասանիտարական վիճակ. հարուցվել է վարչական վարույթ
Ավտոկայանների հասարակական զուգարաններում տիրում է հակասանիտարական վիճակ. հարուցվել է վարչական վարույթ

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Ավտոկայաններում տեղակայված հասարակական զուգարանները նոր չէ, որ շահագործվում են սանիտարական կանոնների և նորմերի պահանջների խախտումներով: Դրանցում տիրող հակասանիտարական վիճակը միշտ եղել է թե հանրային, թե պետական մարմինների քննարկման առարկա:

Թեպետ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իր գործունեության ընթացքում պարբերաբար անդրադառնում է այդ ոլորտին և համապատասխան պատկան մարմիններին տեղեկացնում իրականացված կանխարգելիչ միջոցառումների և վարչական վարույթների արդյունքում վերհանած սանիտարական կանոնների և նորմերի պահանջների խախտումների մասին, ցավոք, տնտեսվարողները դեռ պատշաճ ուշադրության չեն արժանացնում այդ խնդիրը:

Դրա ապացույցն է նաև վերջին օրերին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ուղիղ միացմամբ տարածած հայտարարությունը, որում ներկայացված է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայանի հասարակական զուգարաններում տիրող հակասանիտարական վիճակը:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հայտարարության հիմքով Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում կիրականացվեն համապատասխան միջոցառումներ»:

Լուսանկարը` «Հետք»