Գեղամասարի համայնքապետը հրավիրվել է ԱԱԾ. Factor.am

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հրավիրվել է ԱԱԾ։ Այս մասին Factor.am-ին հայտնեց հենց ինքը՝ Ավետյանը։

«Բերման չեն ենթարկել, հրավիրել են, ներկայացել, մի քանի հարցի եմ պատասխանել»,- նշեց համայնքապետը։ Ավետյանն այս պահին դեռ Երևանում է, սակայն նշեց, որ պատրաստվում է վերադառնալ գյուղ։ Համայնքապետը չմանրամասնեց, թե ԱԱԾ-ում ինչի շուրջ է եղել խոսակցությունը, փոխարենը տեղեկացրեց, որ գյուղում այս պահին հարաբերական անդորր է։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Ազգային անվտանգության ծառայության հետ, սակայն ծառայությունից մեզ ասացին՝ դիմեք գրավոր հարցմամբ։