Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ալիևը պետք է որ շատ զայրացած լինի Վաշինգոնթյան հանդիպումներից։ Եթե Պետքարտուղար Պոմպեոյի տեքստում դիվանագիտական բառապաշար է օգտագործված, ապա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանի թվիթերյան գրառման մեջ ավելի հստակ է երևում Վաշինթոնի ուղերձը Ալիևին․ Ըստ որում ասում է, որ ճնշել է /pressed բառն է օգտագործված, որը կոշտ բառ է նման դեպքերում/․․․․
1․ անհապաղ գնալ հրադադարի
2․ վերադառնալ Մինսկի խումբ՝ Հայաստանի հետ բանակցելու, ԵՌԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ֆորմատ, որտեղ Թուրքիա չկա /Պոմպեոն ասել է, որ երեք սկզբունքների հիմքի վրա՝ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից հրաժարում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում, ըստ որում նշելով, որ Արցախի ժողովրդի պաշտպանությունը պետք է ապահովվի/
3․ մերժի դրսի դերակատարՆԵՐԻՆ, որոնք ապակայունացնում են իրավիճակը /առաջին հերթին ակնարկում է Թուրքիային ու պահանջում է խզել ագրեսիոն կապերը/
4․ հակամարտությունը ռազմական լուծում չունի․․․Նախօրեին ՌԴ նախագահ Վ․Պուտինը հույս էր հայտնել, որ Վաշինգթոնը և Փարիզը կօգնեն կանգնեցնել պատերազմն, ու ակնարկել էր, որ պետք է արցախյան պատերազմի հարցում կողմնորոշվել կամ իր, կամ Թուրքիայի մոտեցումների միջև։
Դժվար է ասել, որ Վաշինգթոնը կողմ է արտահայտվել ռուսական մոտեցմանը /միգուցե այո, միգուցե ոչ/, բայց ընդդեմ թուրքական մոտեցման Մոսկվայի ու Վաշինգթոնի, վստահաբար նաև Փարիզի մոտեցումները նույն դաշտում են․․․․
Հավանաբար, սա է, որ Թրամփը գնահատեց որպես առաջընթաց ու անորոշ հայտարեց, թե հայերին կօգնեն /անկեղծ ասած հասկանալի չէր՝ ԱՄՆ թե Արցախի հայերին․․․/Նույն օրը Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե ինքը Ռուսաստանին հավասար իրավունք ունի զբաղվելու Արցախյան խնդրի լուծումով․․․
Ադրբեջանը, կարծես թե բարդ ընտրության առաջ է կանգնած։ Ռուսաստանից դրվել է իր և Թուրքիայի միջև կողմնորոշվելու երկընտրանքը /Ստեփանակերտը իր այսօրվա նամակով այս հարցին պատասխանել է/, Թուրքիան շարունակում է պնդել, որ Ադրբեջանը պետք է պայքարի, որ հարցը լուծելիս իր իրավունքի համար պայքարի, մինչդեռ Բաքվից պահանջում են կտրվել Անկարայից․․․
Հավանաբար այս կամ առաջիկա ժամերին կլինի այդքան անհրաժեշտ զանգ ընկերոջը՝ ինչ անել․․․․Երանի թե կարողանայինք արագ մաքրել տարածքը հրոսակախմբերից ու հրաշքով վերականգնվել բնագծերում․․․ Ադրբեջանում իշխանափոխությունն էլ տեսանելի կլիներ․․․»:
https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1460757174129777