Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդն ու Քենթրբերիի արքեպիսկոպոսը անդրադարձել են ԼՂ-ի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերին

Հունվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմ կատարած հայրապետական այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիի հետ։ ​

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած խնդիրներին, գերիների վերադարձման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։