Արցախում ստեղծվել է վնասների գնահատման հանձնաժողով, լայն սպառվող ծառայությունները կլինեն անվճար. Տեսանյութ

Վերջին օրերին հրետակոծվել են բազմաթիվ քաղաքներ և գյուղեր գրեթե բոլոր շրջաններում։ Խաղաղ բնակչության շրջանում ունենք զոհեր և վիրավորվածներ, այդ մասին քիչ առաջ Ստեփանակերտում կայացած ասուլիսում հայտարարեց ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը:

«Ստեղծվել է վնասների գնահատման հանձնաժողով», -տեղեկացրեց նա։

Նա նաև ընդգծեց, որ որոշում է ընդունվել, որպեսզի մոտ ժամանակներս հանրության կողմից լայն սպառվող ծառայությունները լինեն անվճար։ Ըստ Մարտիրոսյանի, և Ստեփանակերտում, և շրջկենտրոններում տնտեսվարողները, առևտրի օբյեկտները ցուցաբերում են անհրաժեշտ գիտակցված մոտեցում։

https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/1463979887123594