Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար`Մանե Թանդիլյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, համասփյուռ հայեր, Ուզում եմ տեղյակ լինեք, որ չկա մեկ լումա, որը կհանգանակեք “Ապրելու Արցախ” հիմնադրամին` “100 տուն Արցախում” ծրագրին, և այն չի ծառայի իր նպատակին։
Հանգանակված ամբողջ գումարը` առանց բացառության, ուղղվում է ծրագրին։ Չկա ոչ մի այլ ծախս։
Ընթացիկ գործառնական, վարչական կամ առաջացող որևէ այլ ծախս իրականացվում է նվիրյալների թիմի ջանքերով` որակով և սրտացավությամբ։
Ուրեմն, խնդրում ենք ձեզ օգնել մեր հայրենիքին հզորանալ և ուժեղանալ` ապրելով։ Ու մի օր դուք կայցելեք բնակավայրը և ներքուստ անասելի հպարտություն կզգաք, որի մասին միգուցե իմանաք միայն դուք` տեսնելով, թե ինչպես է կյանքը հաղթել հենց Ձեր շնորհիվ…
Շնորհակալ եմ»։