Ակնհայտ կեղծ տեղեկություն է տարածվել, թե «Քաղաքացիական պայմանագիրը» երեկ հաղթանակից հետո հրավառություն է կազմակերպել․ Արայիկ Հարությունյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արմենիա» հեռուստաալիքն այսօր առավոտյան ակնհայտ կեղծ տեղեկություն է տարածել այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» երեկ հաղթանակից հետո հրավառություն է կազմակերպել:

Պահանջում եմ անհապաղ հերքում տարածել, կամ կձեռնարկվեն օրենքից բխող համապատասխան քայլեր:

#ՎերջԹավիշին