«Կառավարությանը զրկենք շրջանառվող փողերի մի մասից». «Դ!ԵՄ ԵՄ» անդամի առաջարկությունը

«Կառավարությանը զրկենք շրջանառվող փողերի մի մասից». «Դ!ԵՄ ԵՄ» անդամի առաջարկությունը
«Կառավարությանը զրկենք շրջանառվող փողերի մի մասից». «Դ!ԵՄ ԵՄ» անդամի առաջարկությունը

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներից Հայկ Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` առաջարկելով հստակ գործողություններով զրկել կառավարությանը շրջանառվող փողերի մի մասից:

«Ֆեյսբուքի» «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբում (որին միացել են գրեթե 29 հազար հոգի) արված հայտարարությունը արդեն իսկ բուռն արձագանքների է արժանացել:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Հարգելի Հայրենակիցներ,

ԲՈԼՈՐՍ կարող ենք մի մշտական գործողություն անել՝ հենց աշխատավարձը ստանանք, ապա ամբողջ գումարը հանենք բանկերից, որը ոչ մի դժվարություն չի պահանջում:

Իրականում այս օրենքի գործելուն պես Հայաստանը հայտնվելու է էլ ավելի ծանր տնտեսական ճգնաժամի մեջ:

Կառավարությունը ուզում է կանխիկ փողերը մտցնի շրջանառության մեջ ու փոխանցի արտերկիր, որոնք կատարվելու են բանկերի և ֆոնդերի միջոցով:

Փողերը բանկից մի անգամից հանելը բանկերին միաժամանակ զրկելու է ՄԵԾ ԳՈՒՄԱՐԻՑ՝ դրանք կանխիկացվելու են:

Այդ քայլով Կառավարության տրամադրության տակ գտնվող փողերը մենք քչացնում ենք: Ինչպես նաև ով ունի մաստեր քարտի վրա ձրի կանխիկացման հնարավորություն, ապա ամբողջը հանենք և դնենք տեղը այն ժամանակ, երբ տոկոս է գալու կամ ուշացնենք:

Այսինքն կառավարությանը զրկենք շրջանառվող փողերի մի մասից, միաժամանակ ուշացնենք կոմունալ վճարները մինչև անջատում, բացի դա փորձ ենք բոլոր գործարքները անել կանխիկով՝ առանց քարտի: Նաև ով կարող է հանի իր ավանդները բանկից»:

© Medialab.am