Մարթայն ֆան Հելվերտը չի պատկերացնում ԵՄ գործընկերությունն Ադրբեջանի հետ, որը չի լսում հրադադարի կոչը

Նիդերլանդների Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության Արտաքին քաղաքական և պաշտպանական հարցերով խոսնակ, խորհրդարանի պատգամավոր Մարթայն ֆան Հելվերտը չի պատկերացնում Եվրամիության գործընկերությունը Ադրբեջանի հետ, որն ականջալուր չի լինում հրադադարի կոչերին: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

Մարթայն ֆան Հելվերտը նկատեց, որ ԵՄ-ն, ՄԱԿ-ը հրադադարի կոչերով են հանդես եկել, ինքը ևս կողմնակից է հրադադարի գաղափարին: «Ադրբեջանը, սակայն, բացահայտ ասել է, որ համաձայն չէ: Չեմ կարծում, որ դա լավ նշան է, հատկապես այն ժամանակ, երբ մենք քննարկում ենք ԵՄ գործընկերությունը նաև Ադրբեջանի հետ: Եվ չեմ կարողանում պատկերացնել, որ մենք գործընկերություն կսկսենք մի երկրի հետ, որը չի լսում հրադադարի որևէ կոչ՝ ոչ ԵՄ-ից,ոչ ՄԱԿ-ից»,-ասաց պատգամավորը:

Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում։