Այսօր Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբոս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում: Այդ մասին տեղեկացնում են Հ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների և Սիսիանի քաղաքապետարանի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ. ուղևորները՝ թվով 96 անձ, ապահովված են գիշերակացով և տաք ըմպելիքներով։
«Խնդրում ենք չանհանգստանալ, վստահեցնում ենք, որ երթուղայինները կշարժվեն ըստ հնարավորության, և ուղևորներին անվտանգ կհասցնեն իրենց ընտանիքներին», -տեղեկացնում են շտաբից: