Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) աշխատանքներ իրականացնելիս ականի վրա պայթել է Եվլախի շրջանի մի բնակիչ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանցին ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: