Թշնամին օգտվել ու օգտվում է մեր անհաշտությունից․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հետևում ու հերթական անգամ ցավով արձանագրում ենք խորհրդարանում տեղի ունեցող անընդունելի միջադեպերը և կոչ անում վերադառնալ հանդուրժողականության, կառուցողականության ու փոխադարձ հարգանքի դաշտ։

Թշնամին օգտվել ու օգտվում է մեր անհաշտությունից։ Նրան դուրս շպրտելու համար մեզ ժամ առաջ պետք է ուշքի գալ ու համախմբվել, ուժեղանալ երկրի ներսում»: